տուն Լուրեր ՀՀԿ-ականները մոռացել են, որ Փաշինյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանը՝ սխալվեց

ՀՀԿ-ականները մոռացել են, որ Փաշինյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանը՝ սխալվեց

137
0

Ազգային ժողովի ՀՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր այս օրերին պատեհ- անպատեհ առիթներով հայտարարում են, որ Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարիք չկա,  մոռանում են իրենց կուսակցության առաջնորդ, իրենց  գաղափարախոսության առաջնորդ, իրենց՝ կարելի է ասել ու պնդել՝ նաև կուռք Սերժ Սարգսյանի խոսքը. «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Ստեղծված այս իրավիճակում, երբ երկրի իշխանության գործադիր մարմինը ղեկավարում են ժողովրդի կողմից Կառավարություն ուղարկված քաղաքական գործիչները, իսկ խորհրդարանում մնում են ժողովրդի կողմից, մեղմ ասած, չընդունվող մարդիկ, ուրեմն խորհրդարանը պետք է վաղաժամ արձակել և անցկացնել նոր՝արտահերթ խորհրդարանական ընտորւթյուններ, և երկրի ղեկավարումը թույլ տալ նրանց, ովքեր կստանան ժողովրդի վստահությունը:

Սա իրականություն է, որի աչքերի մեջ նայելու ցանկություն ՀՀԿ-ականները դեռ չունեն: Ավելին, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վտանգավոր մի հայտարարություն է արել, որը պատշաճ չլուսաբանվեց. «ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության եւ հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ»: 

Թե ի՛նչ է նշանակում ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության անվտանգության տակ, Աշոտյանը  տողատակով սպառնում է: Սակայն Աշոտյանը հավանաբար չի հիշում, որ ժողովուրդը ճիշտ է իր տեսակետներում: Այն, որ խորհրդարանի արձակումն օրերի հարց է, քննարկման ենթակա չէ, ի վերջո, այս մարդիկ չեն հասկանում, որ իրենց այս խոսքով ժողովրդին լարում են իրենց իսկ անձանց դեմ:

Հարցն այլ է: Աշոտյանը, Շարմազանովը,  մյուս կարկառուն հանրապետականները, որ առավոտից երեկո փորձում են ատամներով պահել Սերժ Սարգսյանի խորհրդարանը,  հաշվի չեն առնում կարևորը՝ նրանք հավասար պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ արել է Սարգսյանը: Ավելին, հանրապետականները շատ շուտ հասկացան և հետ կանգնեցին Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հենարան լինելուց: Եթե ՀՀԿ-ն դա չգիտակցեր  և Քոչարյանի համար ճանապարհ բացեր, ապա կդառնար Քոչարյանի բոլոր՝ այս օրերին ենթադրյալ հանցանքների մեղսակիցը, իսկ այ ապագայում, արդեն մեղսակից կլիներ նրան, երբ դատարանը վճիռ կայացներ: Քաղաքական լեզվով ասած, Քոչարյանին հենարան լինելը ՀՀԿ-ի երիտասարդների համար կարող էր լինել ուղիղ չարտերային չվերթ դեպի քաղաքական աղբանոց: Նրանք դա շատ արագ հասկացան և հետ կանգնեցին այդ մտքից:

Հիմա եկել է հաջորդ փուլը: ՀՀԿ-ն պետք է հեռանա խորհրդարանից, որովհետև չի արտահայտում ժողովրդի կամքը: Կույրի համար էլ տեսանելի է, որ ՀՀԿ-ն խորհրդարան է անցել ընտրախախտումների, զանգվածային ընտրակաշառքի, թաղի խուժանի, վարչական ռեսուրսի, ահաբեկումների շնորհիվ: Քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում է ընտրակաշառքի և թաղի խուժանի շնորհիվ, ուրեմն ավտոմատ կերպով նրանք դառնում են ընտրակաշառք բաժանողների և թաղի հեղինակությունների ներկայացուցիչները: