տուն Լուրեր ՀՀԿ-ականը սպառնացել է ԵԼՔ-ի վստահված անձին (տեսանյութ)

ՀՀԿ-ականը սպառնացել է ԵԼՔ-ի վստահված անձին (տեսանյութ)

75
0

Լարված իրավիճակ թիվ 10/05 եւ 10/08 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Էրեբունի վարչական շրջանում՝ Սարի թաղում: Մասնավորապես, 10/08 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը` ոմն Արտաշես, սպառնացել է ԵԼՔ դաշինքի վստահված անձ Վարսենիկ Ուզունյանին: Վերջինիս ընտրատեղամասի դիմաց հավաքված երիտասարդները սպառնացել են հանգիստ մնալ, քանի որ շատ լավ գիտեն` ով է, ում աղջիկն է:

Տեղի ունեցածի վերաբերյալ ԵԼՔ-ի վստահված անձը տեղյակ է պահել տեղում հասարակական կարգը պահպանող ոստիկաններին, սակայն վերջիններս որեւէ քայլ չեն ձեռնարկել: Ավելի ուշ նա ահազանգել է ԵԼՔ դաշինքի անդամներին: Մասնավորապես, տվյալ ընտրատեղամաս են գնացել ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Ալեն Սիմոնյանը ահազանգել է ոստիկանություն:

18471519_1154103618035343_1651500727_n 18471554_1154103608035344_789571137_n