տուն Լուրեր ՀՀԿ-ական պատգամավորըˋ Սյունիքում անցկացված եռյակի հանրահավաքի մասին

ՀՀԿ-ական պատգամավորըˋ Սյունիքում անցկացված եռյակի հանրահավաքի մասին

102
0

Vahram Baghdasaryan

Իրենք միշտ պետք է պատճառաբանություններ ունենան, իրենք չեն կարողանում կազմակերպել, իշխանությանն են մեղադրում:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըˋ անդրադառնալով այն հարցին, որ երեկ Սյունքի մարզում եռյակի հանրահավաքը փորձել են խոչընդոտել նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ենթակաները:

Այն հարցին, թե ինչու՞ մյուս երկու քաղաքներումˋ Աբովյանում և Հրազդանում, եռյակի հանրահավաքները չխոնդոտվեցին, իսկ Սիսիանում և Կապանում  քաշքշոց եղավ,  Բաղդասարյանն ասաց.

«Պատճառները այն են, որ նախորդ երկու քաղաքներում հիմնականում  մեծամասնական պատգամավորները  եռյակի անդամներից են, և այնտեղ  միշտ ունեցել են իրենց ձայները և դուրս են եկել հենց իրենց պատգամավորների հետ»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե եռյակի պատգամավորներն ընդգծել են, որ Սուրիկ Խաչատրյանն է միջամտել, և նա նշանակվել է, որ հենց այսպիսի քայլեր ձեռնարկի, Բաղդասարյանը մեկնաբանեց այսպես.

«Բնականաբար նրանք պետք է անընդհատ սրանից հետո էլ ցանկացած մարզ այցելելիս, անընդհատ ինչ-որ մեկին վերագրեն: Եվ, ընդհանրապես, ձախողված երևույթների համար  միշտ արդարանալու  պատճառաբանություններ  գտնում են  և քավության նոխազ ինչ-որ  մարդկանց պետք է ընտրեն: Մենք նորմալ ենք դրան նայում և փիլիսոփայորեն ենք մոտենում այդ հարցին»,- ասաց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ որևէ մեկը չի սպասում մարզերում եռյակին, քանի որ նրանց հիմքերը թույլ են և հիմնավորումներ չկան:

«Եթե իրենք նախօրոք սկսել են իրենց  նախընտրական արշավը, իրենց PR-ն են ստեղծել, չեմ ասի, որ շտապում են,  բայց, համենայնդեպս,  այսքան շուտ սկսելու համար պետք է կարողանան պահել»,- ասաց Բաղդասարյանը: