Քիչ առաջ կառավարությունում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Մեր հարցին, թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ժամանակ, Կարապետյանը պատասխանեց. «Քննարկվել է կառավարություն-խորհրդարան հարաբերությունները, ներդրումային միջավայրի վերաբերյալ հարցեր, նաեւ «ԱրարատՑեմենտ»-ի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը»: