տուն Լուրեր ՀՀ վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին

ՀՀ վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին

69
0

11640_am_2

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:

Հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին կաթնամթերք արտադրողների հետ քննարկել բարձրացված հարցերի լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ: