տուն Լուրեր ՀՀ վարչապետը նոր օգնական ունի

ՀՀ վարչապետը նոր օգնական ունի

125
0

66574_439874787692_2288861_n.thumb

Կարեն Կարապետյանը նոր օգնական է նշանակել։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,-ասվում է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ Խաչատուր Վարագյանը նշանակվել  է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։