Անցած շաբաթվա ընթացքում շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը 1.5 անգամ գերազանցում է համաճարակային շեմը, հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բռնկում: Այս ամենը կանխարգելելու համար գարնանային արձակուրդները երկարացվեցին. հիվանդությունների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների շրջանում»,- ասաց Լիանա Թորոսյանը:
Ինչպես տեղեկացրեց մասնագետը, վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 5800 դեպք նախորդ տարվա 5600-ի դիմաց, իսկ մարտի 1-ից` գրեթե 6000 դեպք նախորդ տարվա այս նույն ժամանակաշրջանի 5000-ի դիմաց:
«Ներկայաումս ՀՀ-ում բուժվում է 570 մարդ, որոնցից 0-18 տարեկան երեխաններ են: Ծայրահեղ ծանր հիվանդներ չկան, մահացության դեպքեր չեն գրանցվել»,- հայտնեց մասնագետն ու հավելեց նաև, որ բուժվում են 160 թոքաբորբով հիվանդներ, որոնցից 120-ը մանկահասակ երեխաներ են:
«Մինչև ապրիլի վերջ մենք գտնվելու են համաճարակային փուլերում, պետք է հագնվել եղանակին համահունչ և առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկ»,- հորդորեց համաճարակաբանության բաժնի պետը: