տուն Լուրեր ՀՀ ճանապարհներին մերկասառույց է

ՀՀ ճանապարհներին մերկասառույց է

82
0
merkasՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 19:30-ի դրությամբ, Սպիտակի, Վայքի, Թալինի, Ստեփանավանի, Արթիկի, Վարդենիսի, Գորիսի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: