ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գյումրի-Բավրա ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի հատվածում, առկա է ձնաբուք:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է բուք և ցածր տեսանելիություն:
Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք գյուղերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան քաղաքում, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) թույլ ձյուն է տեղում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: