տուն Լուրեր ՀՀ փոխարտգործնախարարն ու Ռիչարդ Չարնեցկին քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացքը

ՀՀ փոխարտգործնախարարն ու Ռիչարդ Չարնեցկին քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացքը

118
0

419ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով հյուրին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ` փոխնախարարն ընդգծել է միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում Ռիշարդ Չարնեցկու ներդրած մեծ ավանդը, նրա ակտիվ դերակատարումը Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող հարցերի քննարկման ու համապատասխան որոշումների ու բանաձևերի ընդունման հարցում:

Փոխնախարար Նազարյանը հատուկ դրվատել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Չարնեցկուն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցութան, ինչպես նաև՝ եվրոպական օրենսդիրների շրջանակներում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված գործունեության համար:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը և առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: