տուն Լուրեր ՀՀ պետական սահմանին հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ զինծառայողի դիակ

ՀՀ պետական սահմանին հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ զինծառայողի դիակ

129
0

pn

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են: