ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ չորրորդ նախագահի ընտրության քվեարկությունը: Քվեատուփը տարվել է նիստերի դահլիճ, որտեղ էլ արդեն սկսվել է ձայների հաշվարկը:
Նշենք, որ նախագահի միակ թեկնածուն Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է, որին առաջադրել է իշխող կոալիցիան (ՀՀԿ և ՀՅԴ)։ Իսկ նոր Սահմանադրության համաձայն` նախագահին ընտրում են խորհրդարանի պատգամավորները։