տուն Հասարակություն Իրավական ՀՀ նախագահը վարչապետի առաջարկության հիման վրա առանց առարկությունների հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը վարչապետի առաջարկության հիման վրա առանց առարկությունների հրամանագիր է ստորագրել

132
0

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը, և նախագահը առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:

«Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն»,- ասվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ներման խնդրագրերից մեկը վերաբերում է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն: