տուն Լուրեր ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ

116
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասավորապես, ասված է.

«Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը:

Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարզատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին:

Նա հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք մարդկանց պարգևում են բարեկամություն, սեր ու բարություն»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: