տուն Լուրեր ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը. պատգամավոր

ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը. պատգամավոր

101
0

Տ. ՈՒ

ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ խոսելով քառօրյա պատերազմից, եւ պատասխանելով այն հարցին, թե ինչ դասեր քաղեցին տեղի ունեցածից, նշեց, որ ապրիլյան զարգացումների պարագայում հավանաբար ազգային մտածողության արդյունքում էր, որ տեղի ունեցավ մոբիլիզացում.«Մեր, հավանաբար, ազգային մտածողության դրսեւորում տեղի ունեցավ, երբ մենք ծայրահեղ վտանգի պարագայում մոբիլիզացրեցինք մեր ուժերը արտաքին թշնամուն հաղթելու համար: Սա անշուշտ բարձր գնահատելի է, եւ կարեւոր հանգամանք է, բայց մենք նման կերպ չենք վարվում համեմատաբար հանգիստ ժամանակահատվածներում, եւ ցանկալի է, որ սա լիներ մեզ համար դաս»,- նշեց Տ. Ուրիխանյանը:

Նրա խոսքով` ազգային պետական ամենօրյա դրսեւորմամբ պետք է աշխատել, ամրացնել հայրենիքը, եւ պատրաստ լինել հարեւան եւ թշնամի պետությունների կողից Հայաստանի նկատմամբ ոտձգություններին դիմակայել: Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, պատգամավորն ասաց, թե դա ահաբեկչական բնույթ կրող պետության հերթական դրսեւորումն էր, ինչը արձանագրեց քաղաքակիրթ հանրությունը: Ընդհանուր առմամբ Ուրիխանյանի գնահատմամբ ապրիլյան պատերազմը ինտենսիվ լայնածավալ ահաբեկչական գործողություն էր, ինչը այդ կերպ չէր արձանագրվել վերջին քսան տարիների ընթացքում:

Ինչ վերաբերում է դասերին, ապա Ուրիխանյանն ասաց, թե այս ամենից պետք է բխի ամենակարեւորը. «Միջին վիճակագրական քաղաքացուց սկսած, մինչեւ պետական կառույցները, եւ բարձրագույն իշխանությունները պետք է գիտակցեն, որ մենք չենք կարող այլեւս այնպիսի շռայլությունների համար վատնել գումարներ, չենք կարող թույլ տալ անպատիժ կառավարման դրսեւորումնր, չտնտեսել, պետական գանձարանից գողանալ»: Տ. Ուրիխանյանի կարծիքով բոլոր թերացողները պետք է կրեն պատասխանատվություն: Անդրադառնալով Արցախի ճանաչման հարցին, Ուրիխանյանն ասաց, թե ՀՀ-ը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ըստ նրա, եթե օրինագիծը գա խորհրդարան, ապա ինքը կողմ կքվեարկի: