ՀՀ 41-ամյա քաղաքացու դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել երկիր՝ այլ ազգանունով մուտք գործելու համար. հաղորդում է ՌԴ Կրասնոդարի մարզի սահմանային վարչության մամուլի ծառայությունը:
«Փոխելով իր ազգային անձնագիրը` 41-ամյա տղամարդը հույս ուներ շրջանցել ավելի վաղ իր դեմ կիրառված երկիր մուտք գործելու սահմանափակումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացին երկար տարիներ Կրասնոդարում ապրել է առանց օրինական փաստաթղթերի: Տղամարդուն մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում: