տուն Լուրեր ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի շատ երկրներ այցելել առանց վիզայի. Henley & Partners

ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի շատ երկրներ այցելել առանց վիզայի. Henley & Partners

87
0

Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրների անձնագրերի նոր վարկանիշային աղյուսակը, որոնց քաղաքացիները՝ առանց վիզայի տրամադրման 2018 թվականին կկարողանան ավելի շատ օտար երկրներ այցելել:

Աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը. 2018-ին ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կկարողանան այցելել 59 երկիր: Հայաստանն այդ հորիզոնականը կիսել է Ղրղզստանի հետ:

Վրաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 72-րդ: Ռուսաստանը հայտնվել է 49-րդ հորիզոնականում. ՌԴ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 110 երկիր:

Աղյուսակի առաջատարը Գերմանիան է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել 177 երկիր: