Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաեւ Հայ-ռուսական (Սլավոնական) համասարանի գործունեության պայմանների վերաբեյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման հնարավորությունները:
Երկուստեք կարեւորվեց նաեւ կրթության եւ գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը եւ խորացումը: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն իր ռուս գործընկերոջը հրավիրեց մասնակցելու ս/թ մայիսին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:
Մոսկովյան այցի շրջանակներում նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվեց նաեւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում եւ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի հետ:
Հանդիպումներին մասնակցում էր նաեւ ՌԴ ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: