տուն Լուրեր ՀՀ իշխանություններն ու դատախազությունն առաջնորդվում են իրենց մեջ եղած չարությամբ. իրավապաշտպան

ՀՀ իշխանություններն ու դատախազությունն առաջնորդվում են իրենց մեջ եղած չարությամբ. իրավապաշտպան

91
0

98

Ինչպես արդեն տեղեկարցրել ենք, Շանթ Հարությունյանին եւ իր որդուն` Շահեն Հարությունյանին դատախազը առաջարկել է համապատասխանաբար 7 եւ 5 տարի ազատազրկում: Այս մասին araratnews.am-ը զրուցեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ. «Կարծում եմ, որ ե´ւ դատախազությունը, ե´ւ ՀՀ իշխանությունը Շանթին եւ նրա որդուն պատիժ առաջարկելիս առաջնորդվում են, ոչ թե օրենքով, այլ իրենց մեջ եղած չարությամբ, նենգությամբ. դա արդեն դատապարտելի երեւույթ է»:

Իրավապաշտպանը, խոսելով վերջերս ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի անցկացված ակցիաներից, նշեց` նմանատիպ ակցիաներ ուղղակի չէին կարող չլինել: «Ցանկալի կլիներ` բողոքի ցույցերը լինեին շատ ավելի մարդաշատ, շատ ավելի հզոր, բայց մենք ունենք այն, ինչ ունենք:  Ակտիվ մարդկանց բողոքն, իհարկե, շատ դրական երևույթ է, կարևոր է, որ իրենց բողոքն արտահայտում են, իսկ կազդի՞ իշխանությունների վրա, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը:

Շողիկ Գալստյան