տուն Լուրեր ՀՀ դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Պերուջիա

ՀՀ դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Պերուջիա

119
0

1599734_986808064678723_4160249653487146490_o

Նոյեմբերի 12-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Իտալիայի Ումբրիա նահանգի մայրաքաղաք Պերուջիա: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Այցի շրջանակներում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Պերուջիայի քաղաքապետ Անդրեա Ռոմիցիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պերուջիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով հատկապես մշակույթի և առևտրատնտեսական ոլորտներում կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո դեսպան Ղազարյանն ու քաղաքապետ Ռոմիցին այցելեցին Պերուջիայի Սուրբ Մաթևոս հայկական եկեղեցի: Այն կառուցվել է 1273թ. Բազիլիան միաբանության անդամ հայ հոգևորականների կողմից:

Այնուհետև Ումբրիայի Արդյունաբերողների միության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցում էին նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և Ումբրիայի Արդյունաբերողների միությունը: Համաժողովի ընթացքում դեսպան Ղազարյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, մակրոտնտեսական ցուցանիշները, ներդրումային դաշտն ու տարածաշրջանի մասշտաբով տնտեսական առավելությունները: Այնուհետև դեսպանը պատասխանեց իտալացի գործարարների հարցերին:

Համաժողովի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա ամիսների ընթացքում Ումբրիայի Արդյունաբերողների միության կողմից նահանգի գործարարների` Հայաստան այց կազմակերպելու վերաբերյալ:

Դեսպան Ղազարյանը նաև հարցազրույց տվեց իտալական հանրային հեռուստառադիոընկերության (RAI) տեղական գործակալությանը: