Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի զարգացման հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանը հայտնեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հայ հասարակության դատին կներկայացվի Հայաստանի Հանրապետության բրենդինգը:
«Հայաստանի բրենդինգի աշխատանքները թևակոխել են վերջնական փուլ, և հուսով եմ` գալիք մեկ ամսվա ընթացքում արդյունքները կներկայացնենք»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք այս պահին մոտավոր պատկերացում ունե՞ն, թե խոսքն ինչ մասին է՝ Արման Խաչատրյանն ընդգծեց, որ արդեն հստակ պատկերացում ունեն, և մեկ ամիս հետո այդ առթիվ միջոցառում կկազմակերպվի: