տուն Լուրեր ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին

100
0

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի կառավարման գծով տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակության հետ:

Կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի բնապահպանական փաթեթը,  մասնավորապես, անդրադարձ է եղել ««IFAD-GEF» Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի» իրականացման ընթացքին և ակնկալվող թիրախային արդյունքներին։

Հանդիպման ընթացքում դիտարկվել են նաև բնապահպանական այլ հիմնադրամների ներքո Հայաստան- IFAD համագործակցության հնարավորությունները։