տուն Լուրեր ՀՀ առողջապահության նախարարը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ երկկողմ համագործակցության ծրագրեր է քննարկել

ՀՀ առողջապահության նախարարը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ երկկողմ համագործակցության ծրագրեր է քննարկել

98
0

g_image

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացում քննարկվել են երկկողմ համագործակցության ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել ընթացիկ երկու ծրագրի` «Առողջապահական համակարգի արդիականացում 2», որի իրականացումը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է «լավ», ինչպես նաև` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային նոր ծրագրին, որը նպատակ ունի բարելավելու մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ծագրերը մարզային բժշկական կազմակերպությունների շարունակական արդիականացման, հոգեկան առողջության, քաղաքային պոլիկլինիկաների զարգացման և մասնագետների վերապատրաստման ոլորտներում:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը: