ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է առցանց մրցույթի մեկնարկի մասին։ Մասնակիցներին առաջարկում են Հայաստանի տեսարժան վայրերը վերաստեղծել Minecraft տեսախաղում։
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում արդեն ներկայացրել է ՀՀ Կառավարության շենքի պատճենը՝ ստեղծված այդ համակարգչային խաղի միջոցով։
Մրցույթի հաղթողը կպարգեւատրվի ՀՀ ԱԳՆ հատուկ մրցանակով։
Minecraft տեսախաղը ստեղծվել է 2009 թվականին։ Այն իրենից ներկայացնում է խորանարդներից կազմված եռաչափ աշխարհ. խաղացողը կարող է այն վերադասավորել՝ էլ ավելի բարդ օբյեկտներ ստանալու համար։