Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել:
Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը դարձավ նաև Կանադայի խորհրդարանը:
Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում: