Այս պահին Աժ շենքի առջև բողոքի են դուրս եկել աշխատող հղի և ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մայրերը: Նրանք շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի դեմ:
Ըստ նշված նախագծի` վերջին գործատուի մոտ մինչև մեկ տարի աշխատած ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մայրերը կստանան աշխատավարձի 40, մինչև երեք տարի աշխատածները` 60, իսկ դրանից ավել ժամանակահատված աշխատած մայրերը` աշխատավարձի 80 տոկոսի չափ` նախկին 100 տոկոսի փոխարեն:
Այսօր Աժ-ում լսումներ կանցկացվեն նշված օրենքի նախագծի վերաբերյալ: Լսումներին կմասնակցեն նաև ակցիայի մասնակիցներից 15 մայր: