Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո կրկնեց՝ պատրաստ է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Իմ ընտրվելու դեպքում կարծում եմ`մեծ օգուտ կտամ ֆուտբոլին։ Իմ աշխատանքը չի խանգարի։ Ֆեդերացիայում աշխատանքը հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները»,- ասաց նա։
Վանեցյանը հավաստիացրեց՝ իր ընտրվելուց հետո բացառվելու են պայմանավորված ֆուտբոլային խաղերը։