Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է կառուցել երկու նոր քաղաք: Aktual.az-ի հետ զրույցում իշխող «Ենօ Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Սիյաուշ Նովրուզովը տեղեկացրել է, որ քաղաքներից մեկը կառուցվելու է Ալյաթում, մյուսը` Շաբրան և Սիյազան քաղաքների միջև:
Քաղաքներից մեկը կրելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը: «Մեկ անգամ չէ, որ հնչեցվել է Ադրբեջանի քաղաքներից մեկին Հեյդար Ալիևի անունը տալու կարծիքը: Նախիջևանում արդեն կա փախստականների փոքրիկ քաղաք, որը կոչվում է Հեյդարաբադ: Այժմ եկել է Հեյդար Ալիևի անունով նոր քաղաք կոչելու ժամանակը», — ասել է պատգամավորը: