ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցերով դիմեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, ով ԱԺ-ում ներկայացնում է սահմանամերձ գոտու արտադրությունները հարկային բեռից ազատելու օրինագիծը:
«Ընդհանրապես, հետևողականություն չկա կառավարության գործերում: Սահմանամերձ տարածաշրջանների մասին մենք երկու օրենք ունենք, որոնցում հարկային արտոնությունների մեխանիզմներ էլ են ներկայացված: Քանի՞ բնակավայրի մասին է խոսքն, ի վերջո: 6 խմբակցությունները միայն սահմանապահ գյուղերին աջակցելու գործընթացի շուրջ էին համաձայնության եկել: Նախագծում բացակայում է օրինակ հաստատագրված վճարումների մասին հատվածը: Քիչ չեն լինի դեպքերը, երբ այս համայնքներում նման գործունեություն կծավալվի: Արդյո՞ք դա բացթողում է»:
Պատասխանելով պատգամավորի հարցերին, Միրումյանն ասաց.
«Բնակավայրերը 20-47 բնակավայրերի շրջանակում է: Օրենքը փաստացի չի բացառում անհրաժեշտության դեպքում այլ բնակավայրերի դեպքերը քննարկելը: Ավտոգազալցակայաններն ու երթուղայիններն են ձեր ասած կարգով հարկվում, իսկ դրանք բացակայում են սահմանամերձ տարածքներում»: