տուն Լուրեր Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Պորտուգալիայի միջազգային մրցաշարին

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Պորտուգալիայի միջազգային մրցաշարին

95
0

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դեկտեմբերի 15-ին և 16-ին Պորտուգալիայում կմասնակցի հերթական վարկանիշային մրցաշարին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ստեփանյանը հանդես կգա սկրեչ մրցաձևում:

Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ հայտ են ներկայացրել նաև 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում: Սակայն տեղում՝ ըստ գրաֆիկի կհասկանան մասնակցել, թե՝ ոչ.

«Ճիշտ է՝ մրցաշրջանի վերջն է, բայց Էդգարը լավ մարզավիճակում է: Կարևորն այն է, որ շատ լավ է տրամադրված, ինչպես միշտ՝ մարտական: Նա կփորձի կարևոր միավորներ վաստակել»,- ասել է Արմեն Գյոզալյանը:

Հայ հեծանվորդը պայքարում է հաջորդ տարի Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությունում հանդես գալու համար: ԱԱ-ին կկարողանան մասնակցել լավագույն 24 հեծանվորդները: Այժմ Էդգար Ստեփանյանը վարկանիշային աղյուսակում 21-րդն է: