տուն Հասարակություն Իրավական Հետախուզվող Արամ Հարությունյանի գործը վերամակագրվել է

Հետախուզվող Արամ Հարությունյանի գործը վերամակագրվել է

112
0

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը վերամակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին։

Դատական նիստը նշանակվել է հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին։ Նշենք, որ բողոքը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը հունիսի 4-ին ինքնաբացարկ էր հայտնել:

Մասնավորապես՝ դատավորը կասկածներ է ունեցել, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար: Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ, խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է: