Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկների հետ զրուցելիս հպարտության ու հիացումի զգացողությունները բնական են: Մարտնչելով հանուն սեփական երկրի եւ անցնելով դժվարին ճանապարհ` ասում են` այսօր էլ նույնը կանեին հանուն երկրի ապագայի: Araratnews.am-ն անկախության օրվան ընդառաջ շարունակում է ներկայացնել ազատամարտիկների հետ կապված հետաքրքրիր պատմություններ: Այս անգամ մեր զրուցակիցն է «Շուշի 92» ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ Իշխան Սարգսյանը:
Անկախության օրը Վանաձորում էի:
«Այդ օրն ընկերներիս հետ, անկախության դրոշը մեքենային ամրացվածˋ գնացել եմ Վանաձոր, տարբեր փողոցներում ժամերով պտույտներ կատարել` ի նշան անկախացման»:
Թե ինչպես է շփոթել զինակից ընկերներին եւ ադրբեջանցիներին:
«Երբ տղաներով գնում էինք ադրբեջանցիներին ընդառաջ, հրամանատարը հանձնարարեց մի քանի հոգով ճանապարհը պահել, բայց հետո այնպես ստացվեց, որ մեր տղաները գնացին այդ ճանապարհով: Դիրքն այնպիսին էր, որ չէինք կարողանում կողմնորոշվելˋ ովքեր էին: Սկսեցիք իրենց խփել` մտածելով ադրբեջանցիներ են: Ի վերջո պարզեցինքˋ մեր տղաներն են. հրամանատարն ինձ միշտ ասում էր ˋ թուրքի ձեռքով չգնացինք, քո ձեռքով էինք գնալու»:
Պաշտպանության նախարարության ցուցաբերած աջակցությունից գոհ է:
«1992-ի հոկտեմբերին կանտուզիա եմ տարել: Երեք անգամ գլխի վիրահատություն են արել. առաջին վիրահատության գումարը լրիվ փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, երկրորդըˋ50 տոկոսով կրկին մուծել է ՊՆ-ն, իսկ երրորդին արդեն փոխանցել են միայն սոնոգրաֆիայի համար. Հիվանդանոցի հետ պայմանագիր չունեին»:
Շողիկ Գալստյան