Բարձրաճաշակ ու հետաքրքիր ինտերիեր ապակու միջոցով: Սա «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ի ստեղծած աշխարհն է: Այն կարող է ունենալ ու վայելել յուրաքանչյուրը, ով ցանկանում է իր միջավայրը դարձնել հարմարավետ ու տարբերվող` հայելիների, վիտրաժների, ապակյա դեկորացիաների միջոցով: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»: Այս անունը հայտնի է արդեն 14 տարի: 2004 թվականից գործող ընկերությունն առաջարկում է բարձրորակ ապակյա ապրանքատեսակներ`ապակիներ, հայելիներ, վիտրաժներ, ապակե կահույք, հուշանվերներ, ֆուրշետի համար նախատեսված սկուտեղներ և այլն:
Հիմա` առավել մանրամասն նրանց համար, ովքեր իրապես տան ինտերիերը պատրաստվում են դարձնել ոճային ու հետաքրքիր, և այն էլ` մատչելի գներով: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ» ընկերությունն առաջարկում է ապակիների լայն տեսականի` թափանցիկ, էքստրա թափանցիկ ապակիներ, գունավոր ապակիներ, ձևավոր, հայելապատ, ներկած ապակիներ: Մի խոսքով` հասարակ ապակիներից մինչև գեղարվեստական լուծումներով դեկորացիաներ ու կոնստրուկցիաներ, և ձեր հարմարավետ ու գեղեցիկ ինտերիերը պատրաստ է: Ընկերությունը կատարում է ապակիների հետ կապված ցանկացած ծառայություն, այդ թվում` ապակու կորացում` ցանկացած ֆակտուրայի և գույնի, ցանկացած տրամագծով և կաղապարով:
Հայելիներ. սա բավական հետաքրքիր աշխարհ է «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում: Նախ դարձյալ` պարզ հալելիներից մինչև գեղեցիկ դեկորներ տան ցանկացած սենյակի կամ հատվածի համար: Հաշվի առնելով հայելու մոգական ազդեցությունը մարդու ներաշխարհի ու կոմֆորտի վրա` ընկերության մասնագետներին ստիպում է շատ հետաքրքիր աշխատանք կատարել ու յուրօրինակ տարբերակներ ստեղծել, որոնք նաև էսթետիկ մեծ բավականություն կպատճառեն: Կարող եք ընտրել ավազահարված, գեղեցիկ նախշերով կամ լուսավորվող տեսակները, եթե ուզում եք սենյակը ավելի լուսավոր ու հյուրընկալ դարձնել: Տարբերվող ճաշակը ստիպում է կանգ առնել դեկորատիվ հայելիների շուրջ: Ինտերիերի էլիտար և էլեգանտ ոճը կարող եք շատ լավ ապահովել հայլե սալիկներով… Պետք է պարզապես տեսնել և ընտրել:
Վիտրաժներ. ավելորդ է ասել, որ ինտերիերի շքեղությունը, նրբագեղությունը, կամ ցանկացած այլ գեղագիտական որակ լրացվում է վիտրաժների միջոցով: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը հնարավորություն է տալիս օգտվել վիտրաժային անկրկնելի աշխատանքներից, որոնք դուրս են բերում ստանդարտ լուծումների սահմաններից: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում առաջարկում են վիտրաժներ դռների, պատուհանների, միջնապատերի, առաստաղների, խոհանոցային կահույքի համար, ինչպես նաև վիտրաժե գմբեթներ, ջահեր: Գույներ, վառ տրամադրություն ու կենդանություն ձեր միջավայրում: Էլ ինչ է պետք ավելին: |
||
Ֆացետե դռներ. Ֆացետ կամ թեք տաշվածք` ապակու, հայելու եզրը հղկվում և փայլեցվում է համապատասխան անկյան տակ: Սա ապակու գեղարվեստական մշակման տարբերակներից մեկն է, որ սովորական ապակուն հաղորդում է կենդանի շունչ. ֆացետի կիրառման շնորհիվ ապակու շուրջ ստեղծվում է յուրահատուկ լուսային խաղ: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ն առաջարկում է ապակու գեղարվեստական մշակման ֆացետային տարբերակներ, որոնք դռներին կտան հետաքրքիր ու գեղարվեստական նուրբ լուծումներ: Սա իսկապես շատ հետաքրքիր ոճ է ստեղծում ինտերիերում, իսկ ընկերությունը բավական լայն տեսականի է ներկայացնում` ամենատարբեր նախասիրությունների համար:
Ֆուրշետի աքսեսուարներ. Թե ինչ նշանակություն կարող են ունենալ «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում պատրաստված ֆուրշետային տակդիրները, շատ լավ կարող են հասկանալ ու գնահատել ֆուրշետներ կազմակերպող ընկերությունները կամ առանձին անհատներն ու առավել ևս` սեղանները ձևավորող մասնագետները: Այստեղ ընդունվում են ֆուրշետային տակդիրների անհատական պատվերներ` ձեր տրված չափսերով, նախընտրելի գույնով, հայելուց, ապակուց, օրգանական ապակուց և այլն: Ֆուրշետային տակդիրները կարող են լինել նաև մի քանի հարկանի, ինչը թույլ է տալիս մեծացնել օգտագործվող տարածքը` մատուցումը դարձնելով առավել արդյունավետ: Իսկ հատուկ ֆուրշետների համար պատրաստված հայլեպատ սեղանները ձեր աշխատանքին կտան ոչ ստանդարտ տեսք:
«ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը կարող է բավական հետաքրքիր լինել նաև կահույք արտադրող ընկերություններին, քանի որ կահույքի համար ևս առաջարկվում են բարձրորակ լուծումներ:
Իսկ բոլոր դեպքերում ցուցաբերվում է համալիր մոտեցում պատվիրատուի առաջադրած խնդրին` մանրակրկիտ վերլուծելով ու լավագույն տարբերակը առաջարկելով նրան: