Աշնան ավարտին հաշված օրեր են մնացել: Քիչ-քիչ պետք է պատրաստվել ձմռան գալուն, իսկ տարվա այդ եղանակի ամենամեծ պատրաստություններն Ամանորի համար են:
Տան համար հետաքրքիր զարդարանքներ, նոր դեկորներ և անպայման տոնածառի խաղալիքներ՝ այսօր երևանյան խանութներից կարելի է գտնել ամեն անհրաժեշտ բան՝ տունը յուրահատուկ տոնական տրամադրությամբ լցնելու համար: Սակայն կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց բնակարանները տոնին համահունչ հեքիաթի վերածել սեփական ձեռքերով պատրաստած իրերով:
Եթե դուք նույնպես որոշել եք Ամանորին ձեր մտերիմներին ու ընկերներին զարմացնել հետաքրքիր ամանորյա իրերով, ապա մենք կօգնենք ձեզ: Araratnews.am-ն այսուհետ կառաջարկի հետաքրքիր տարբերակներ՝ հասարակ իրերից գեղեցիկ ու յուրօրինակ խաղալիքներ ու դեկորներ պատրաստելու համար: