տուն Լուրեր Հետագայում իրավական խնդիր կարող է ունենանք․ ավագանու անդամները՝ «Սանիթեքի» մասին

Հետագայում իրավական խնդիր կարող է ունենանք․ ավագանու անդամները՝ «Սանիթեքի» մասին

135
0

Որևէ նոր բան ասուլիսի ընթացքում չէր հնչել, ավելին՝ ժամանակավրեպ էր, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ քննարկումների գործընթացը չի հասել այն կետին, որ պետք է «Սանիթեքի» բարձրացրած խնդիրներին լուծում տալ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նրա կարծիքով՝ ուշացած էին նաև ասուլիս ժամանակ բարձրացված մտահոգությունները։

«Նրանք խոսեցին պայմանագրի գնի վերանայման մասին, բայց դա արդեն ժամանակավրեպ է, քանի որ խոսում ենք մի կազմակերպության մասին, որի գույքն ամբողջությամբ վնասված է, հանրությունն էլ նրանից որևէ ակնկալիք չունի»,- ասաց Խաժակյանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս ընթացքում «Սանիթեք» ընկերությունը փորձել է զոհի կարգավիճակից խոսել։

«Քաղաքային իշխանությունը դեռևս հունվարից հասկացավ, որ ընկերությունը չի  կատարում պայմանավորվածությունները, օրինակ՝ 2000 աղբաման էր ասել, որ կբերեր, փոխարենը բերեցին 200-ը, այսինքն՝ ընկերությունը կրկին չկատարեց խոստումը։ Ի դեպ, աղբամանները պետք է լինեին մետաղյա, բայց կրկին խախտվեց պայմանագիրն ու բերվեց պլաստմասե»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ հետագայում իրավական խնդիր կարող է ունենանք։

«Իրավական ակտերի, արբիտրաժային դատարանի հետ կարող ենք խնդիր ունենալ։ Եթե վաղը մենք ինչ-որ մի տեղ պարտվենք, ապա այս գործընթացը մեզ վրա շատ թանկ կնստի»,- ասաց նա։