տուն Սպորտ Հեռու ենք իդեալական վիճակից․ Յուրգեն Կլոպ

Հեռու ենք իդեալական վիճակից․ Յուրգեն Կլոպ

89
0

jurgen-klopp_2888659b

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ չնայած Թուրքիայի չեմպիոնի՝ «Գալաթասարայի» նկատմամբ խոշոր հաղթանակին (4։0), այդուհանդերձ թիմը չի գտնվում իդեալական վիճակում։ Այս մասին փոխանցում է  ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Չէի ասի, թե հեշտ հաղթանակ էր։ Ուղղակի մենք գոլ խփեցինք անհրաժեշտ պահին։ Այնուհետև «Գալաթասարայը» փորձեց բարդացնել մեր գործը։ Մենք կազմակերպված խաղացինք պաշտպանությունում, ինձ համար դա առանցքային պահն էր։ Սովորական խաղերի համեմատ՝ «Գալաթասարայի» հետ խաղում մենք ավելի շատ ժամանակ անցկացրինք պաշտպանությունում։ Մի քանի անգամ գնդակը կորցրեցինք դաշտի կենտրոնում, սակայն անհրաժեշտ պահերին ցուցադրում էինք մեր նպատակասլացությունը։ Մյուս կողմից, «Բորուսիան» հեռու է իր իդեալական վիճակից։ Շամպայնով չենք նշի հաղթանակը», — ասել է Կլոպը։