տուն Լուրեր Հերմինե Նաղդալյանն առաջին անգամ նախագահել է ԵԽԽՎ լիագումար նիստը

Հերմինե Նաղդալյանն առաջին անգամ նախագահել է ԵԽԽՎ լիագումար նիստը

70
0

Parliamentary Assembly Session October 2011Session de l’Assemblée Parlementaire octobre 2011

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը հոկտեմբերի 11-ին վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Նշենք, որ առաջին անգամ է հայկական պատվիրակության ղեկավարը նախագահում Վեհաժողովի աշխատանքները:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում, որին մասնակցել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մարի Կիվինիեմին, ով հանդես է եկել ելույթով:

ԵԽԽՎ նիստը վարող ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է քննարկմանը մասնակցած բանախոսների ելույթները և նշել,  որ կանայք, բնականաբար,  շատ ակտիվ են այս խնդրի քննարկման մեջ:

Հերմինե Նաղդալյանը կարևորել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության դերը` որպես անհրաժեշտ գործիք հաղթահարելու անդամ պետությունների առջև ծառացած լայնածավալ մարտահրավերները, և էական համարել կազմակերպության ներդրումը պետությունների տնտեսության զարգացման գործում:

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը: