Հեղինակավոր WhoScored-ը «Մանչեսթեր Յٳնայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Անգլիայի Պրեﬕեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի ավագը եվրոպական թոփ 5 առաջնություններում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած խաղացողն է:
28-ամյա կիսապաշտպանը անցկացրած 3 հանդիպումներում նաև ամենաբարձր գնահատականն է ստացել կայքի կողմից, ամենաշատն է թիմակիցներին մեն-մենակ դուրս բերել դարպասպահի հետ, ամենաշատ կտրող փոխանցումներն է կատարել: