EA Sports ընկերությունը, որ թողարկում է նաև հայտնի ֆուտբոլային FIFA խաղաշարքը, ներկայացրել է դրա հերթական տարբերակի՝ FIFA 15-ի նոր պրոմոհոլովակը:
Խաղի ստեղծողները հպարտանում են, որ նոր FIFA-ն առավել մոտ է լինելու իրական ֆուտբոլին, ու որպես ապացույց ներկայացնում են մի շարք ֆուտբոլիստների խաղային արտաքինը: Դրանց թվում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հավելենք, որ խաղը թողարկվելու է սեպտեմբերի վերջին: