Այսօր՝ օգոստոսի 30-ին, հրավիրվել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով, որտեղ նոր նախագահ է ընտրվել:
Ժողովը միաձայն որոշել է.
1. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարկական կազմակերպության նախագահ ընտրել Նինա Կարապետյանցին:
2. Խորհրդի անդամներ ընտրել Էդուարդ Դանիելյանին, Արարատ Մարգարյանին, Հռիփսիմե Ասատրյանին:
3. Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրել Արման Վեզիրյանին, Արայիկ Պապիկյանին, Լիլիթ Թադեւոսյանին: