տուն Քաղաքական Միջազգային Հելոուինի օրվա համար ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Էբոլայից պաշտպանող հանդերձանք

Հելոուինի օրվա համար ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Էբոլայից պաշտպանող հանդերձանք

127
0

halloween-decorations-5

Ամերիկյան համացանցային խանութներից մեկը Հելոուինի տոնակատարության համար վաճառքի է հանել «Էբոլայից պաշտպանվելու հանդերձանք»։

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում նշվող տոնակատարության համար նախատեսված այդ հանդերձանքն արժե 79.99 դոլար։ Այն իր մեջ ներառում է դեմքը պաշտպանող դիմակ, սպիտակ համազգեստ, երկնագույն ձեռնոցներ։ Այն վաճառողները նշել են, որ «հանդերձանքը կպաշտպանի իր տիրոջը, եթե  Հելոուինի խնջույքի ժամանակ սկսվի Էբոլայի համաճարակ»։