տուն Լուրեր Հեղափոխություն կլինի. Արամ Կարապետյան

Հեղափոխություն կլինի. Արամ Կարապետյան

152
0

Aram Karapetyan

«Հանրահավաքը հավանեցի, քիչ հանրահավաքներ եմ տեսել այդքան իմաստալից: Ժողովրդի քանակն էլ կավելանա, եթե այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվեն: Բանախոսները շատ արգումենտված էին խոսում, երիտասարդները, որոնք նախաձեռնողներ են, իսկապես շատ լավ բացատրեցին, որ Հայաստանին այդ փոփոխությունները պետք չեն»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն`  անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած «Ո՛չ»-ի ճակատի երևանյան առաջին հանրահավաքին:

Կարապետյանի կարծիքով՝ հանրահավաքից հասկանալի դարձավ այն, թե ինչու ժողովուրդը կգնա եւ սահմանադրական փոփոխություններին դեմ կքվեարկի. «Կգնան, դեմ կքվեարկեն, որովհետև մոտիվացիան չեն հասկանում, իրենք չեն հասկանում՝ ինչի համար է դա արվում»:

Հարցին՝ Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները պետք է գնան քվեարկության եւ «ոչ»  ասե՞ն, թե՞ փոփոխությունների տապալման այլ տարբերակ պետք է կիրառել՝ Արամ Կարապետյանն ասաց. «Իմ կարծիքով հանրահավաքային պայքարի կոնցեպցիան բավական  ճիշտ է, կարծում եմ՝ սրան պետք է գումարվեն «ոչ»-ի բոլոր ճակատները, իրենք մի քանիսն են, արտաքին եւ ներքին քաղաքական հանդիպումների շարք սկսվի, նկատի ունեմ՝ դեսպաններ եւ այլն…Հարցը պետք է քաղաքականացվի. Սահամանադրական փոփոխությունները ամենամեծ քաղաքական գործընթացներից մեկն է»,- ասաց Արամ Կարապետյանը:

Ասաց՝ պետք է լինել ռեալիստ եւ հասկանալ, որ մինչև հանրաքվեն Սահամանդրական փոփոխությունների գործընթացը կասեցնելը շատ դժվար կլինի. «Ֆինանսական եւ մարդկային մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, խորհրդարանում պատգամավորներն էլ իրենցն են»:

Մեր հարցին՝ չկա՞ մտավախութուն, որ քվեարկութան արդյունքները կկեղծվեն հիշեցրեց. «2005թ-ի Սահմանադրությունն անցկացրեցին եւ դա բերեց 2008 թ-ի հեղափոխության. չէ՞ որ դա ինչ-որ առումով հեղափոխություն էր: Ամեն անգամ ծեծով, ջարդով, լցոնումներով անցկացնելը ինչ-որ մի պահի, միանշանակ,  բերում է  շատ մեծ պոռթկման,եւ ժողովուրդը ոտքի է կանգնելու»:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը համոզված է՝ ամեն ինչ կկուտակվի եւ քաղաքակա ինչ-որ իրավիճակում կվերածվի հեղափոխության. «Դա կլինի նախագահական ընտրություններ, թե խորհրդարանական որևէ տարբերություն չկա: Քաղաքական գործընթացը պետք է ժողովրդին տա ռեալ հնարավորություն ինչ-որ բաներ փոխելու եւ եթե չի ստացվում, մարդիկ ոտքի են կանգնում: Ամեն ինչ կուտակվում է, նաեւ այն, որ ամեն օր պարում են հարսանիքիներին՝ ժողովրդի մասին չմտածելով» :