տուն Լուրեր Հեղափոխական շաբաթօրյակ՝ մարտի 23-ին. վարչապետ

Հեղափոխական շաբաթօրյակ՝ մարտի 23-ին. վարչապետ

256
0

«Գյուղապետարաններում չեն լինելու 25 կմ-անոց հաստիքացուցակներ: Հետո էլ ասում են՝ Հայաստանում փող չկա». այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց՝ չի ցանկանում համահարթեցնել բոլորին ու ամեն ինչ: Ըստ նրա՝ չի կարելի մի չափանիշով չափել բոլորին: «Ես ողջունում եմ համայնքների այն ղեկավարներին, որոնք ունեն բնակիչների վստահությունն ու պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում լրջագույն փոփոխությունների մասին կխոսի այն ժամանակ, երբ իրենց կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած թափքերից ու ժանգոտած ու տձեւ կրպակներից: «Մարտի 23-ին Հայաստանում  կլինի հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ հաճախ աղբը հավաքում են տեսախցիկների առաջ կառավարությանը հաշվետվություն տալու համար, իսկ հետո պարզվում է՝ աղբը տեղափոխել են բնակավայրի այլ հատված: «Ես հասկանում եմ, որ երբեմն ենթակառուցվածքների պակաս կա: Բայց եկեք պայմանավորվենք, որ այս շաբաթօրյակը պետք է կազմակերպել պատշաճ մակարդակով»,- հորդորեց կառավարության ղեկավարը: