Հազից ազատվելու ամենագործուն տարբերակը կիտրոնի և մեղրի օգտագործումն է։
Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետներն ուսումնասիրել են հազից ազատվելու տարբեր մեթոդներ։ Նրանք պարզել են, որ վիրուսով պայամանվորված հազից արագ հնարավոր չէ ազատվել։ Այն կանցնի ինքնուրույն, երբ իմունային համակարգն ինքնուրույն հաղթի վիրուսին, որը հարուցել է այդ հիվանդությունը։
Ըստ Թիմ Բալարդի, մյուս տեսակի հազերի դեպքում կիտրոնի և մեղրի օգտագործումն ամենաարդյունավետն է։ Նա միաժամանակ զգուշացնում է, որ եթե հազը չի անցնում երեք շաբաթում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը, քանի որ հնարավոր է, որ այն այլ պատճառներ ունի։