Բեռլինի պատ անկման 25-ամյակի օրը երեկ օդ են բարձրացվել հսկայական սպիտակ փուչիկներ։
Բեռլինում երեկ ավարտվել են այդ նշանակալի իրադարձության տոնակատարությունները։ Օդ բարձրացված 7 հազար փուչիկները խորհրդանշել են Բեռլինի արևելյան և արևմտյան հատվածների միջև պատի փլուզումը։
Փուչիկները շարվել էին 15 կմ երկարությամբ սահմանային գոտում։
Ավելի վաղ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը ծաղիկներ են դրել փլուզված պատի մոտ, մոմեր վառել։ Արարողությանը մասնակցել է պատի փլուզման նախաձեռնողներից մեկը՝ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։