տուն Լուրեր Հայտնի են Վրաստանի ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

Հայտնի են Վրաստանի ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

141
0

201710220451031

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 21-ին Վրաստանի ողջ տարածքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ նախնական տվյալների՝ մայրաքաղաք Թբիլիսիում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն, ով հավաքել է ընտրողների ձայների 51,06 տոկոսը։

Երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին է՝ 17,46 տոկոս: Երրորդ հորիզոնականում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Զաալ Ուդումաշվիլին` 16,53 տոկոսով:

Ինչ վերաբերում է Վրաստանի այլ քաղաքներին՝

 

Ռուսթավի

53,05% Իրակլի Տաբաղուա (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
19.81% Զուրաբ Մաիսուրաձե (Միացյալ ազգային շարժում)
13,09% Նինո Իմեդաշվիլի (Եվրոպական Վրաստան)

Քութայիսի

48,56% Գիորգի Ճիղվարիա (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
27,05% Գրիգոլ Վաշաձե (Միացյալ ազգային շարժում)
8,95% Դավիթ Գոգիսվանիձե (Եվրոպական Վրաստան)

Փոթի

54,92 % Գոչա Կուրդղելիա (Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան)
13,49% Վախտանգ Թալակվաձե (Եվրոպական Վրաստան)
13% Մակա Ջինջոլիա(Միացյալ ազգային շարժում)

Բաթումի

55.95% Լաշա Կոմախիձե (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
24,04% Լևան Անթաձե (Միացյալ ազգային շարժում)
6,39% Պետրե Զամբախիձե (Եվրոպական Վրաստան)

Ախալքալաքի

58,56% Յուրիկ Ունանյան (Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան)
32,57% Սամվել Պետրոսյան (Վրաստանի հայրենասերների դաշինք)
5,34% Մելիք Ռաիսյան (Ժողովրդավարական շարժում- ազատ Վրաստան)

Մառնեուլի

68,26% Թեմուր Աբազով (Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան)
21,1% Ակմամեդ Իմամկուլիև (Եվրոպական Վրաստան)
6,33% Վագիմ Ասկերով (Միացյալ ազգային շարժում)

«Նախնական արդյունքները վերանայվում են մեր աշխատակիցների կողմից: Հարկ է նշել նաև, որ այս պահի դրությամբ ԿԸՀ է հասել միայն տեղամասերի որոշակի քանակ և ընտրությունների պատկերն ընդհանուր չէ: Ինչպես գիտեք ամեն ընտրատարածքում երեք ընտրաթերթիկ է օգտագործվել, ուստի այդ ամենը հաշվելու համար ժամանակ է հարկավոր: Մնացած ընտրատարածքների արդյունքները ԿԸՀ ուղարկելուն պես կտեղադրվեն մեր կայքում»,- նշել է ԿԸՀ-ի ղեկավար Թամար Կորձայան:

Աղբյուր՝ Aliq Media