ՖԻՖԱ-ի գրասենյակը հրապարակել է «Ոսկե գնդակ-2015»-ի երեք հավակնորդների անունները: Նրանք են՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), «Բարսելոնա»-ի ռմբարկուներ Լիոնել Մեսսին (Արգենտինա) և Նեյմարը (Բրազիլիա):
Մրցանակը հիմնադրվել է 2010 թվականին՝ «Ոսկե գնդակ»-ի, France Football-ի և «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի միավորման արդյունքում: