տուն Լուրեր Հայտնի են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները (ֆոտոշարք)

Հայտնի են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները (ֆոտոշարք)

203
0

Հունվարի 7-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուսի» 75-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը. հաղորդում է The Guardian-ը:

Ինչպես ակնկալվում էր, ի նշան հարգանքի սեռական բռնությունների զոհերի և սեռերի անհավասարության խնդրի` հյուրերի մեծ մասը ժամանել էր սև հագուստներով:

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը: Ֆիլմի շնորհիվ Մարտին ՄքԴոնախն արժանացել է «Լավագույն սցենար» անվանակարգի հաղթողի կոչման:
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի»), իսկ «Լավագույն դրամատիկ դերասան» կոչմանն է արժանացել Գարի Օլդմանը «Ամենամութ ժամը» ֆիլմի համար։
Լավագույն ռեժիսոր` Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:
«Լավագույն օտարերկրյա ֆիլմ»` «Ոչ մի տեղից»:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` «Կոկո»:
«Լավագույն հեռուստատեսային դերասանուհի»` Նիկոլ Քիդման:
«Լավագույն հեռուստատեսային դերասան»` Էվան ՄքԳրեգոր:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»` Սեմ Ռոքվել:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»` Էլիսոն Ջենի: