տուն ժամանց Հայտնի են տարվա ամենահաջող և անհաջող ֆիլմերը. Variety

Հայտնի են տարվա ամենահաջող և անհաջող ֆիլմերը. Variety

227
0

Ամերիկյան Variety ամսագիրը ներկայացրել է 2017-ի ամենահաջող և անհաջող ֆիլմերի ցուցակը:

Լավագույնների թվում են` «Հրաշք կին» ֆիլմը (վարձույթում ստացվել է 821 մլն դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 120 մլն դոլար), «Աղջիկների ճանապարհորդությունը» (Girls Trip, վարձույթում ստացվել է 138 մլն դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 19 մլն դոլար), «Հրաշքը» (The Miracle, վարձույթում ստացվել է 155 մլն դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 20 մլն դոլար), «Դուրս արի» (Get Out, վարձույթում ստացվել է 254 մլն դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 4,5 մլն դոլար), «Այն» (It, վարձույթում ստացվել է 695 մլն դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 35 մլն դոլար), «Գեղեցկուհին և Հրեշը» (Beauty and the Beast, վարձույթում ստացվել է 1,6 մլրդ դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 160 մլն դոլար):

2017-ի վատագույն ֆիլմերն են՝ «Արթուր թագավորի սուրը» (King Arthur: Legend of the Sword, վարձույթում ստացվել է 148 մլն դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 175 մլն դոլար), «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» (Valerian and the City of a Thousand Planets, վարձույթում ստացվել է 225 մլն դոլար, ֆիլմի ստեղծման համար՝ 180 մլն դոլար):