տուն Լուրեր Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները ֆիզիկայի բնագավառում

Հայտնի են Նոբելյան մրցանակակիրների անունները ֆիզիկայի բնագավառում

168
0

2018 Նոբելյան մրցանակի դափնեկիրների, ինչպես նաեւ 1 մլն դոլարի դրամականան պարգեւի արժանացածների անունները հայտնի կդառնան այս տարվա հոկտեմբեր ամսին Օսլոյում, իսկ դափնեկիրների պարգեւատրումը տեղի կունենա տարեվերջին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակին արժանացել են ամերիկացի Արթուր Աշկինը, ֆրանսիացի Ժերար Մուրոն և կանադացի Դոնա Սթրիքլանդը։

Ինչպես նշել է Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիան՝ «Լազերային ֆիզիկայի ոլորտում այդ երեք ֆիզիկոսների նորարար աշխատանքը ստեղծում է կյանքի մեխանիզմների կառավարումը հետազոտելու նոր հնարավորություններ»:

Հիշեցնենք, որ երեկ ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են գիտնական-իմունոլոգներ Ջեյմս Էլիսոնը եւ Տասուկու Հոնձյոն՝ իմունային պատասխանի ակտիվացման ճանապարհով քաղցկեղի բուժման հայտնաբերման համար: